211652_close_icon
views-count86926 դիտում article-date 12:20 30-07-2020

Մինչ քաղաքական դաշտի որոշ իշխանամետ ու ընդդիմադիր գործիչներ «լավ տղա են խաղում», Հաղթանակ թաղամասի մի խումբ բնակիչներ ապացուցեցին, թե ովքեր են իրականում լավ տղերքն ու հերթական այցը կատարեցին առաջնագիծ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Մինչ այս օրերին քաղաքական դաշտի որոշ իշխանամետ ու ընդդիմադիր գործիչներ համացանցով «լավ տղա են խաղում», Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի մի խումբ բնակիչներ հերթական անգամ ապացուցեցին, թե ովքեր են իրականում լավ տղերքը։ Այսօր՝ հուլիսի 30-ին, Հաղթանակ թաղամասից Տավուշի մարզի սահմանապահ դիրքեր ուղևորվեցին մի քանի բեռնատարներ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բեռնատարները բարձվեցին 1500-ից ավելի երկաթյա տարաներով, որոնք տրամադրել է «Սիս Նատուրալ» Փակ Բաժնետիրական ընկերությունը, որի ներկայացուցիչ, ֆինանսական տնօրեն Վահե Բոյախչյանը մասնակցում է նաև տեղափոխմանը։ Տեղափոխման խնդիրն էլ իր վրա է վերցրել «Մարիաննա» կաթնամթերքի արտադրության ընկերությունը։ Այս պահին մեքենաները նաև բարձվում են նաև Հաղթանակ թաղամասի իսկական հայրենասեր ու լավ տղերքի կողմից գնված ծխախոտներով, թեյով, շաքարավազով, իսկ «Մարիաննա» ընկերությունն էլ՝ ներկայացուցիչ Ժոր Վարդանյանի գլխավորությամբ տրամադրել է կաթնամթերք ու պաղպաղակ, ու հիմա այդ ամենը հասնելու է սահմանն անառիկ պահող առյուծ ու արծիվ զինվորներին ու սպաներին, երկաթյա տարաներն էլ օգտագործվելու են որպես քարե պաշտպանիչ պատ։ Այս ամենը շարունակական է լինելու, քանի որ ակցիան իրականացնող Հաղթանակ թաղամասի ավագ ու երիտասարդ սերնդի իսկական հայրենասերներն ու «Սիս Նատուրալ» ՓԲԸ-ն և «Մաիաննա» կաթնամթերքի արտադրության ընկերությունն ապագայում նույնպես գործով ապացուցելու են, որ իրենք ամուր կանգնած են հայ զինվորի կողքին։ Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2020/07/18/1160162/]հայտնել [/url]էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, Հայաստանի բազմաթիվ բնակավայրերում հազարավոր քաղաքացիներ մասնակցել էին յուրօրինակ ակցիայի՝ հավաքելով հնամաշ անվադողեր և դրանք ուղարկելով հայ-ադրբեջանական սահմանի հայկական հենակետեր, դրանք ամրացնելու համար: Նմանատիպ ակցիայի էին մասնակցել նաև «Հաղթանակ» թաղամասի (4-րդ գյուղ) բնակիչները, հիմնականում երիտասարդներ և դպրոցականներ, որոնք ավելի քան 10 հազար անվադող էին հավաքել: Հուլիսի 18-ին ֆոտոլագրողի հետ զրույցում ավագ սերնդի ներկայացուցիչներն ասել էին. «Նայում ենք հիմիկվա մեր ջահելներին, հպարտություն ենք ապրում: Էս անվադողերը առաջնագիծ ուղարկող ջահելներից շատերը գնացել ու իրենց պարտքը հայրենիքի հանդեպ կատարել են ու բազմաթիվ քաջորդիների նման բարձր պահել «Հաղթանակ» թաղամասի անունն ու պատիվը, ու միշտ հաղթանակած պահել պոստերը: Հիմա էս անիվներն ուղարկող ջահելների մեծ մասը, էն ժամանակ, երբ պոստերն էին պահում, այդ թվում՝ ապրիլյան պատերազմի ժամանակ իրենք էին պոստեր բերվող անվադողերը ընդունում: Իսկ հիմա, տեսնում եք, իրենք են պոստերը պահող արծիվ ու առյուծ տղերքին անվադողերն ուղարկում»: Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 113+
113+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր