211652_close_icon
views-count1853 դիտում article-date 15:53 30-07-2020

Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարոկկոյի թագավոր Մուհամմադ Վեցերորդին՝ երկրի ազգային տոնի առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարոկկոյի Թագավորության թագավոր Մուհամմադ Վեցերորդին՝ երկրի ազգային տոնի՝ Գահակալության օրվա կապակցությամբ: Նախագահ Սարգսյանը մասնավորապես վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ Հայաստանի և Մարոկկոյի միջև համագործակցությունը կարձանագրի զգալի առաջընթաց՝ ի շահ երկու ժողովուրդների: Նախագահը Մուհամմադ Վեցերորդին մաղթել է քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Մարոկկոյի ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն:

Նմանատիպ նյութեր