211652_close_icon
views-count1296 դիտում article-date 16:37 30-07-2020

Հրշեջ-փրկարարները մարել են 11 հա տարածքում բռնկված հրդեհները

ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հուլիսի 29-ին 16 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Մասնավորապես` Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 2000 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 3 հա, Շենգավիթ վարչական շրջանում՝ 3400 քմ, Դավթաշեն վարչական շրջանում՝ 8000 քմ, 5000 քմ, Ավան վարչական շրջանում՝ 400 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 500 քմ, Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ 5000 քմ և 4 հա, 5000 քմ, Դարբնիկ գյուղում՝ մոտ 500 քմ, Շահումյան գյուղում՝ մոտ 300 քմ, Մարմարաշեն գյուղում՝ 6000 քմ, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 200 քմ, Արմավիր քաղաքում՝ 1 հա, Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ մոտ 500 քմ: Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

Նմանատիպ նյութեր