211652_close_icon
views-count1909 դիտում article-date 16:04 30-07-2020

Նոր Նորքի ոստիկանները բնակարանային գողության փորձը բացահայտեցին․ մեկ անձ ձերբակալվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հուլիսի 26-ին, ժամը 23.29-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Մոլդովական փողոցի 36 շենքի առաջին հարկի բնակարանի պատուհանի ճաղավանդակը կոտրում են: Անմիջապես նշված հասցե էին մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր հանցագործության գործիք լինգը, որով փորձել էին կոտրել ճաղավանդակը: Հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ համապատասխան միջոցառումներ ձեռնարկվեցին: Հուլիսի 28-ին Նոր Նորքի քրեական հետախույզները, բնակարանային գողության փորձը կատարելու կասկածանքով, Ջրվեժի Բանավան թաղամասից Նոր Նորքի բաժին բերման ենթարկեցին 36-ամյա մի տղամարդու։ Նա տվել է խոստովանական բացատրություն։ Տղամարդը ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր