211652_close_icon
views-count5621 դիտում article-date 23:25 29-07-2020

Սպարտակ Ղարաբղացյանի «Արևի բնակավայր» գիրքն էլեկտրոնային տարբերակով արդեն կա

Մարատ Յավրումյանը Ֆեյսբուքի էջում գրում է․ «Հիշում եք, որ գրում էի Սպարտակ Ղարաբղացյանի գրքի մասին, Արևի բնակավայր. ասեմ՝ գիրքն էլեկտրոնային արդեն կա #ebook #kindle, անվճար, #Յավրուհրատ-ում (հղումները մեկնաբանությունում, կա Google, Kobo, iBook, Smahsword, Vlume)։ Ու հավես ժողովածու է, եթե ուզում եք թաթախվել հեղինակի աշխարհում, ապրել հեղինակի աշխարհով, որը մանկությունից մնացած հուշեր ու լսած պատմություններ են, Տավուշը, Փոս Փարիզը՝ էսպիսի Երևան երևի շատ-շատ քչերն են տեսել, կամ չեն էլ տեսել իսկի, հետո Հալեպը կտեսնեք, շատ սիրուն Հալեպ, հետո 1980-ականների Հայաստան, որը ամենահավեսն է ինձ համար, որովհետև դեռ հզոր պետության մասնիկ լինելը կա, անկախ ամեն ինչից, ու ակնարկների սիրուն շարք ու էսպես շարունակ։ Փոս-Փարիզի կտորը վերջն է, ի դեպ»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր