211652_close_icon
views-count2217 դիտում article-date 23:17 29-07-2020

Մեքքան այս տարի կընդունի միայն 10 հազար ուխտագնացի

Մահմեդական ուխտագնացները չորեքշաբթի օրը սկսեցին ամենամյա ուխտագնացությունը դեպի Մեքքա: Սակայն կորոնավիրուսի համաճարակի պատճառով այս տարի նրանց թիվն անհամեմատ փոքր է նախորդ տարիների մասնակիցների թվից: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5522271.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ Ժամանակակից պատմության մեջ, առաջին անգամը լինելով, այս տարի այլ երկրներից ուխտավորներ չեն կարող այցելել այստեղ: Այս տարվա արարողությանը թույլատրվել է մասնակցել միայն Սաուդյան Արաբիայի 10 հազար ուխտավորների, որոնց 70 տոկոսն այս թագավորությունում բնակվող օտար քաղաքացիներն են: Մնացյալ 30 տոկոսի մեջ են մտնում Սաուդյան Արաբիայի բուժհիմնարկներում եւ անվտանգության համակարգում աշխատող, կորոնավիրուսով վարակվելուց հետո ապաքինված անձինք: Այս մասին որոշումը կայացվել է որպես երախտիքի խոսք` ուղղված նրանց: Մահմեդական աշխարհի համար ամենասուրբ վայրերը` Մեքքա եւ Մեդինա է ամեն տարի այցելում մոտ 2.5 միլիոն հավատացյալ: Արարողություններն այստեղ տեւում են մեկ շաբաթ: Յուրաքանչյուր մահմեդականի պարտքն է կյանքում գոնե մեկ անգամ լինել Մեքքայում: Մինչեւ այս քաղաք հասնելը, այս տարի ուխտագնացները պիտի անցնեն թեստավորում, իսկ վերադարձից հետո պարտավորվել են մնալ կարանտինային պայմաններում:

Նմանատիպ նյութեր