211652_close_icon
views-count3219 դիտում article-date 22:50 29-07-2020

Արիզոնայում ռելսերից դուրս եկած գնացքում հրդեհ է բռնկվել՝ հանգեցնելով կամրջի մասնակի փլուզմանը

ԱՄՆ Արիզոնա նահանգի Տեմպե քաղաքում գնացքը դուրս է եկել ռելսերից, ինչից հետո ուժեղ հրդեհ է բռնկվել՝ հանգեցնելով կամրջի մասնակի փլուզմանը, հայտնում է քաղաքի ոստիկանությունը, գրում է [url=https://www.dailymail.co.uk/news/article-8572657/Freight-train-derails-Tempe-Arizona-sparking-huge-fire-bridge-collapse.html?fbclid=IwAR2BSe4Za8Aj4pc4aVKGys_9VfFFbLcbc86LLXVGNtn9NVQUYC8VwhZWJ0w]Daily Mail[/url]-ը։ «Տեմպե քաղաքի ոստիկանությունը և հրշեջ ծառայությունը գտնվում են Տեմպե Թաուն լեյք լճի շրջանում՝ գնացքի վթարի և խոշոր հրդեհի վայրում»,- ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ: Ոստիկանությունը նաև նշել է, որ Տեմպե Թաուն լեյք լճի մերձակայքը անվտանգության նկատառումներից ելնելով փակ է լինելու մինչև հետագա ծանուցումը: Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 06 ։ 00-ի սահմաններում։ Ռելսերից դուրս եկած գնացքը պատկանում է Union Pacific Railroad ընկերությանը: Հրշեջների հաղորդմամբ՝ վթարը հանգեցրել է Տեմպե Թաուն Լեյք լճի վրա կամրջի մասնակի փլուզմանը: Դեպքի վայրում աշխատում են շուրջ 90 հրշեջներ, տուժածների մասին տեղեկություններ այս պահին չկան։ Վթարի պատճառը նույնպես հայտնի չէ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր