211652_close_icon
views-count1954 դիտում article-date 18:14 29-07-2020

ԱՊՀ երկրների առաջին խաղերի կազմակերպիչները նորից քննարկում են միջոցառումը հետաձգելու տարբերակը

ԱՊՀ երկրների առաջին խաղերի կազմակերպիչները երրորդ անգամ քննարկում են միջոցառումը հետաձգելու տարբերակը: Ցանկություն կա այս անգամ միջոցառումը կազմակերպել և անցկացնել առաջիկա հոկտեմբերին։ Սկզբում նախատեսված էր օգոստոսին, ապա ՝ սեպտեմբերին։ Մարզահանդեսը պետք է դառնար առաջին միջազգային սպորտային իրադարձությունը Ռուսաստանում ՝ համավարակից հետո։ Հուլիսի 6 – ին տեղի ունեցած ԱՊՀ անդամ պետությունների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կառավարման մարմինների ղեկավարների հեռավար խորհրդակցության ժամանակ ՀՀ ԿԳՄՍ –ից հայտնել են, որ համաճարակի պատճառով Հայաստանի մարզիկները չեն մասնակցի միջոցառմանը։ Նախնական տվյալներով սպասվում է 11 երկրների 14 - 23 տարեկան ավելի քան 2, 5 հազար պատվիրակների մասնակցություն։ Մրցասպարեզներում պայքար կմղվի 21 մարզաձևերում խաղարկվող 284 մեդալների հավաքածուի համար։ Մրցումները տեղի կունենան 15 մարզահամալիրներում։ Խաղերի անցկացման գաղափարը պատկանում է ՌԴ –ին։ Առաջարկն արվել է դեռևս 2018թ․ սեպտեմբերի 28 –ին, Դուշանբեում տեղի ունեցած ԱՊՀ երկրների նիստում։

Նմանատիպ նյութեր