211652_close_icon
views-count4150 դիտում article-date 18:34 29-07-2020

Բելառուսում ձերբակալված զինյալները «Վագների խումբ» մասնավոր ռազմական կազմակերպության անդամներ են. Belta

Բելառուսի մայրաքաղաք Մինսկի մոտակայքում լույս հուլիսի 29-ին ձերբակալված արտասահմանցի 32 զինյալները ռուսական «Վագների խումբ» մասնավոր ռազմական կազմակերպության անդամներ են: Այս մասին տեղեկացնում է [url=https://www.belta.by/incident/view/pod-minskom-zaderzhany-32-boevika-inostrannoj-chastnoj-voennoj-kompanii-400470-2020/]Belta.by[/url] լրատվական գործակալությունը: Իրավապահ մարմինների փոխանցմամբ՝ տեղեկություններ են ստացվել նախընտրական քարոզարշավի ընթացքում իրավիճակն ապակայունացնելու համար ավելի քան 200 զինյալի` Բելառուս ժամանելու մասին: Ռուսաստանցիներից յուրաքանչյուրն ունեցել է ձեռքի ուղեբեռ, նրանց մոտ եղել է նաև 3 ճամպրուկ` նախատեսված բոլորի համար: Լույս հուլիսի 25-ին, մայրաքաղաք ժամանելուն պես, խումբը տեղավորվել է Մինսկի հյուրանոցներից մեկում, որտեղից պետք է դուրս գար հուլիսի 25-ին, սակայն լքել է հյուրանոցը հուլիսի 27-ին և ուղևորվել է Մինսկի շրջանի առողջարաններից մեկը: Առողջարանի ղեկավարության տվյալներով` եկվորներն ուշադրություն էին գրավում ռուս զբոսաշրջիկներին ոչ բնորոշ վարքով և միատեսակ զինվորական զգեստներով: Ալկոհոլ չէին օգտագործում, զվարճանքի վայրեր չէին այցելում և աշխատում էին ուշադրություն չգրավել իրենց վրա: Ուսումնասիրել են առողջարանի տարածքն ու շրջակայքը: «Վագների խումբը» ոչ պաշտոնական ռազմական խմբավորում է, որը ԶԼՄ-ներում հաճախ հիշատակվում է որպես ռուսական ռազմական մասնավոր կազմակերպություն:

Նմանատիպ նյութեր