234975 դիտում
14:03 29-07-2020
Արտակարգ դեպք Երևանում. երիտասարդ ոստիկաններն ու բժիշկը, վտանգելով իրենց կյանքը, Հաղթանակ կամրջից նետված մոտ 25-ամյա աղջկան դուրս են բերել ձորից և տեղափոխել հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հուլիսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։10-ի սահմաններում մոտ 25 տարեկան աղջիկը Հաղթանակ կամրջից ինքնասպանություն գործելու նպատակով իրեն ցած է նետել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ պահին նշված վայրում ծառայություն կատարող ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Կենտրոնի պահպանության բաժնի ոստիկաններ, ոստիկանության ավագներ Սարգիս Հովհաննիսյանն ու Անդրանիկ Ավետիսյանը, այնուհետև օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների 07 հերթապահ խմբի բժիշկ Գևորգ Մարտիրոսյանը, մեծ դժվարությամբ հաղթահարելով հսկայական քարերն ու ջուրը, պատգարակով այդ աղջկան մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, որտեղ բժիշկ Գ. Մարտիրոսյանն իր գործընկերոջ հետ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն։
Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է ոստիկանության կենտոնական բաժին, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխվածի ինքնությունը։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ էլ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին. «Վայրկյաններ տևեց, երբ այդ աղջիկն իրեն կամրջից նետեց, ու տեսանք, թե ինչպես 2 երիտասարդ ոստիկան ու բժիշկ ոնց էին վազելով իջնում ձորը, թե էդ քարերի վրով ոնց անցան, երևի մենակ իրանք գիտեն, որ էդ աղջկան մի կերպ ձորից դուրս բերեցին։ Շտապօգնության ավտոմեքենայի մեջ էլ բժիշկները օգնություն ցուցաբերեցին ու տեղափոխեցին հիվանդանոց։ Հալալ էր թե էդ ջահել ոստիկաններին, թե բժշկին»։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15628 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35888 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց