211652_close_icon
views-count2126 դիտում article-date 15:15 29-07-2020

Հայաստանից ընդհանուր առմամբ ՌԴ է տեղափոխվել ավելի քան 3 հազար մարդ

Հայաստանից հուլիսի 29-ին ՌԴ է վերադարձել ևս 128 ռուսաստանցի: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացնում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը: «Երևան-Նովոսիբիրսկ-Երևան թռիչքի մասին տեղեկատվություն ստանալուց հետո, որ նախատեսված է Հայաստանի քաղաքացիներին տեղափոխելու համար, դեսպանությունը աշխատել է այդ հնարավորությունն օգտագործելու համար, որպեսզի ՌԴ քաղաքացիները վերադառնան Հայրենիք: Ստացվել է անհրաժեշտ համաձայնություն Ռուսաստանի տեղական մարմիններից, նախարարություններից, ինչպես նաև Կառավարությանը կից գործող օպերատիվ շտաբից: Արդյունքում, մենք ուրախ ենք հայտնել, որ հուլիսի 29-ին նշված ավիաթռիչքով տուն կարողացել է վերադառնա ևս 128 քաղաքացի»,-նշված է հաղորդագրության մեջ: Դեսպանությունը տեղեկացնում է, որ համալիր աշխատանքի արդյունքում Հայաստանից, ընդհանուր առմամբ, ՌԴ է տեղափոխվել 3 հազար 186 մարդ: Ռուսաստանցիների տուն վերադառնալու գործընթացը կազմակերպելու աշխատանքը շարունակվում է:

Նմանատիպ նյութեր