211652_close_icon
views-count5144 դիտում article-date 12:26 29-07-2020

Ռենտգեն սարքի միջոցով կանխվել է արգելված իրի ներթափանցումը քրեակատարողական հիմնարկ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հուլիսի 28-ին՝ ժամը 16:40-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, ռենտգեն սարքով զննության ենթարկելով կալանավորված անձ Գ.Մ.-ի անվամբ եղբոր կողմից բերված հանձնուքը, հայտնաբերել են հացի մեջ քողարկված բջջային հեռախոսի մաս կազմող դետալ: Դրանից անմիջապես հետո տվյալ հանձնուքի հասցեատիրոջ խցում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է նաև փոխարինման ենթակա անսարք դետալով «Iphone-6» ապրանքանիշի համապատասխան բջջային հեռախոսը։ Հարկ է նշել, որ հիշյալ արգելված իրը հերթական անգամ հայտնաբերվել է ամիսներ առաջ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կողմից ձեռք բերված «RAPISCAN ORION 920 CX» ապրանքանիշի անվտանգության ժամանակակից ռենտգեն սարքի շնորհիվ, որի կիրառմամբ հանձնուքների զննությունը դարձել է անհամեմատ արագ, արդյունավետ և հուսալի: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր