211652_close_icon
views-count2774 դիտում article-date 12:04 29-07-2020

Զարուհի Փոստանջյանի դուստրը եւս չի ընդունվել իր նախւնտրած բուհը. Նա դիմել է վարչական դատարան

Փաստաբան, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի դուստր Գրետա Սուրենի Դրամփյանը նույնպես այն դիմորդների ցանկի մեջ է, ով ստացել է բարձր միավոր, սակայն իր նախընտրած բուհը չի ընդունվել: «Երկիր ծիրանի» կուսակցությունից հայտնում են, որ այս հիմքով Գրետա Դրամփյանը դիմել է ՀՀ Վարչական դատարան՝ չեղարկելու կառավարության այն որոշումը, որով շուրջ 1000 դիմորդ դուրս է մնացել մրցույթից։ ՀՀ Վարչական դատարանը հատուկ վարույթի ընթացակարգով՝ հինգ դատավորի մասնակցությամբ, քննելու է Գրետա Դրամփյանի հայցն ընդդեմ Հայաստանի Հանրապետության կառավարության։ Պահանջն է՝ վերացնել կառավարության այն որոշումը, որով սահմանափակվել է շուրջ 1000 դիմորդների կրթություն ստանալու իրավունքը։

Նմանատիպ նյութեր