211652_close_icon
views-count55824 դիտում article-date 11:30 29-07-2020

4-րդ հարկից վայր ընկած 2 տարեկան երեխային մարզից Երեւան տեղափոխելու համար 120.000 դրամ են ուզել. ահազանգ. aravot.am

Լոռու մարզի Ախթալա համայնքում նախօրեին դժբախտ դեպք է տեղի ունեցել։ Երկու տարին չլրացած մի երեխա է վայր ընկել շենքի չորրորդ հարկից: Փոքրիկ Մաքսի ընտանիքի մտերիմներից Նառա Ասրյանը [url=https://www.aravot.am/2020/07/28/1126329/?fbclid=IwAR1R_FmvHzSYRveJJdu_S6XrnPqtxWF-hp1NLp4eSZ_ey7SpFVSMfkgwfXw]Aravot.am[/url]-ին պատմեց, որ երեխային ծնողները նախ տարել են Ախթալայի բուժկետ, որը փակ է եղել, որովհետեւ բժիշկը հանգստի մեջ է եղել, իսկ հերթապահ բժիշկ չի եղել: Ինչից հետո փոքրիկին տեղափոխել են Ալավերդու բժշկական կենտրոն, որտեղ երեխան հետազոտվել է, արձանագրել են միայն քերծվածքներ, չի ունեցել լուրջ վնասվածքներ, կոտրվածքներ: Ալավերդու բժշկական կենտրոնում, ըստ կայքի զրուցակցի, երեխայի բուժող բժիշկը ծնողներին ասել է, որ անհրաժեշտություն կա հետազոտել նաեւ երեխայի ներքին օրգանները՝ հասկանալու, արդյոք ներքին արյունահոսություն կա, թե՝ ոչ, միաժամանակ հայտնելով, որ Ալավերդու հիվանդանոցում նման հետազոտություն անելու համար չկան անհրաժեշտ սարքեր եւ հարկ է երեխային տեղափոխել Երեւան, ինչի համար 120.000 դրամ է հարկավոր: Մաքսի հայրը Տավուշի մարզում պայմանագրային զինծառայող է, ընտանիքը սոցիալապես անապահով, նպաստառու: Մեր զրուցակցի խոսքով՝ հարեւաներով միջամտել են, facebook-ում ստատուսներ գրել 120.000 դրամ պահանջելու մասին, ինչից հետո մարզպետարանից կապվել են բուժկենտրոնի հետ, կազմակերպվել է երեխայի՝ Երեւան անվճար տեղափոխումը: Մեր զրուցակցի խոսքով տեղափոխումն էլ է բավականին ուշ տեղի ունեցել, երեխայի հետ դեպքը տեղի է ունեցել կեսօրին, իսկ Երեւան է հասել երեկոյան 22:00-ին: Ալավերդու բուժկենտրոնի տնօրեն Ստեփան Մոսինյանն էլ կայքի հետ զրույցում հերքեց 120.000 դրամ գումարի պահանջ ներկայացնելու լուրը, վստահեցրեց, որ դա իրականությանը չի համապատասխանում։ Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.aravot.am/2020/07/28/1126329/?fbclid=IwAR1R_FmvHzSYRveJJdu_S6XrnPqtxWF-hp1NLp4eSZ_ey7SpFVSMfkgwfXw]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր