211652_close_icon
views-count2298 դիտում article-date 11:16 29-07-2020

Տավուշի մարզպետը հերքում է իր կողմից բազմամարդ խնջույք կազմակերպելու մասին լուրը

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ստահոդ է համարում տարածվող լուրը, թե իր կողմից բազմամարդ խնջույք է կազմակերպվել։ Այս ասին Հ. Չոբանյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ «Լրատվականներից մեկը ստահոդ հրապարակում է արել իմ կողմից բազմամարդ խնջույք կազմակերպելու մասին, որոշներն էլ տարածում են այն։ Չեմ ընդունում և դատապարտում եմ հերյուրանք հրապարակելու կամ տարածելու ցանկացած փորձ, այն պատիվ չի բերում ոչ ոքի: Կարևոր եմ համարում նշել, որ ես շատ բաց եմ բոլոր լրատվամիջոցների համար և խորհուրդ եմ տալիս նման դեպքերում ուղղակի դիմել, ինչպես անում է մեծամասնությունը»,- նշել է մարզպետը։ Նա շնորհակալություն է հայտնել բոլորին, ովքեր բարձր պատասխանատվությամբ են կրում իրենց առաքելությունը։ Մամուլում հրապարակում էր եղել, թե Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը կիրակի օրը Բերդ քաղաքում մեծ խնջույք է կազմակերպել, որին ներկա է եղել ավելի քան 50 մարդ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր