211652_close_icon
views-count2032 դիտում article-date 09:27 29-07-2020

Հանգստյան օրերին ճանապարհային ոստիկանները հայտնաբերել են ոչ սթափ 86 վարորդ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հանգստյան օրերին ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, ուղեկցող հատուկ վաշտի, ինչպես և մարզերն ու մայրաքաղաքը սպասարկող սպայական գումարտակների ծառայողներն ուժեղացված ծառայություն են իրականացրել հանրապետության ողջ տարածքում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխվելով 100 ավտոմեքենա։ Հայտնաբերվել է 86 ոչ սթափ վարորդ։ 18 մեքենա շահագործվում էր առանց ԱՊՊԱ պայմանագրի, 25-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 1-ի խլացուցիչը վերասարքավորված էր բարձր ձայնով երթևեկելու համար, 2-ի վրա տեղադրված էին հատուկ ձայնային ազդանշաններ արձակող սարքավորումներ, 1-ը առանց համարանիշերի էր։ Բացի այդ, հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող 4 տրանսպորտային միջոց։ Հարգելի վարորդներ, խստագույնս պահպանեք ճանապարհային երթևեկության կանոնները․ ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայությունները պարբերական են։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր