211652_close_icon
views-count2434 դիտում article-date 22:53 28-07-2020

Ալեքս Ֆերգյուսոնը՝ Յուրգեն Կլոպին. Դուք արժանի էիք չեմպիոնի կոչմանը

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Սըր Ալեքս Ֆերգյուսոնը շնորհավորել է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին Անգլիայի առաջնությունում հաղթելու և Մարզիչների ասոցիացիայի (LMA) կողմից Տարվա մարզիչ ճանաչվելու կապակցությամբ, հայտնում է Armsport.am-ը: «Յուրգեն, դա հրաշալի է: Արդեն 30 տարի էր անցել, ինչ «Լիվերպուլը» նվաճել էր Անգլիայի չեմպիոնի տիտղոսը: Դուք իսկապես արժանի եք դրան: «Լիվերպուլի» խաղամակարդակը ֆանտաստիկ էր: Կարծում եմ, որ հիանալի աշխատանք էր: Ներում եմ, որ գիշերը արթնացրեցիք ինձ՝ ասելու, որ նվաճել եք չեմպիոնի կոչումը: Դուք արժանի եք դրան, լավ աշխատանք էր»,- ասել է Ֆերգյուսոնը:

Նմանատիպ նյութեր