211652_close_icon
views-count2375 դիտում article-date 22:12 28-07-2020

Չավի. «Բարսելոնան» իմ գլխավոր նպատակն է

«Բարսելոնայի» նախկին խաղացող, ներկայումս «Ալ-Սադի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է կատալոնացիների մարզիչ դառնալու հավանականությունը: «Եսչեմ թաքցնում, որ «Բարսելոնան» իմ գլխավոր նպատակն է, երբ ժամանակը գա: Դա իմ տունն է, դա կդառնար իմ երազանքի իրականացումը: Բայց հիմա ես կենտրոնացած եմ «Ալ-Սադի» վրա: Նախևառաջ, պետք է հարգել Սետյենին, ես թիմին լավագույնն եմ մաղթում: Երբեմն «Բարսելոնան» լավ է խաղում, երբեմն՝ շատ լավ, երբեմն էլ՝ ոչ այնքա: Սակայն ինձ դուր են գալիս Սետյենի գաղափարները և հիմա, և նրա նախորդ թիմերում. գերիշխում և գրավիչ ֆուտբոլ: Երբեմն դա չի աշխատում, դա ճիշտ է, սակայն մրցակցներն են խանգարում: Սետյենի «Բարսելոնան», անկասկած, ցուցադրում էր շատ գեղեցիկ, հրաշալի խաղեր», ասել է Չավին:

Նմանատիպ նյութեր