211652_close_icon
views-count3653 դիտում article-date 21:22 28-07-2020

Կորոնավիրուս ախտորոշող լաբորատորիաները կվերահսկի նոր մասնագիտական խումբը

Կորոնավիրուս ախտորոշող լաբորատորիաները կվերահսկի նոր մասնագիտական խումբը: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը։ Արտակարգ դրության ժամանակ կորոնավիրուսային հիվանդության (COVID19) ախտորոշման նպատակով ՊՇՌ հետազոտություններ իրականացնող լաբորատորիաներում դիտարկումներ (այդ թվում՝ որակի արտաքին հսկողություն) իրականացնելու նպատակով կստեղծվի մասնագիտական խումբ․սահմանված է պարետի N 220-Ն որոշմամբ։ Դրանում կընդգրկվեն մասնագետներ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից (3), ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից» (2), էկոնոմիկայի նախարարության «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ից (2)։ ԱԱՏՄ-ն հիշեցնում է՝ պարետի 104 որոշմամբ՝ ՀՀ ողջ տարածքում արգելվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման նպատակով պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդով լաբորատոր հետազոտությունների իրականացումն այն լաբորատորիաներում, որոնք չունեն տեխնիկական բավարար հագեցվածություն, բավարար թվով և որակավորմամբ մասնագետներ, ինչպես նաև կենսաանվտանգության/կենսապահովության պատշաճ համակարգ: Այս թույլտվությունն ունեցող լաբորատորիաների ցանկը սահմանում է ՀՀ ԱՆ-ն։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր