211652_close_icon
views-count2906 դիտում article-date 20:46 28-07-2020

Ռուսաստանցիների մոտ կեսը սատարում է Խաբարովսկում սկսված ցույցերը. հարցում

Ռուսաստանցիների մոտ կեսը սատարում է Խաբարովսկում սկսված ցույցերը՝ նահանգապետ Սերգեյ ֆուրգալի ազատազրկման դեմ, պնդում է «Լևադա» կենտրոնի ուսումնասիրությունը։ Հաղորդում է [url=https://www.azatutyun.am/a/30753608.html]«Ազատությունը»[/url]։ Հարցման մասնակիցների 45 տոկոսը պնդել է, թե դրական է վերաբերում Հեռավոր արևելքում արդեն 2 շաբաթ շարունակվող բողոքի ցույցերին, որոնց մասնակիցները պահանջում են նախագահ Վլադիմիր Պուտինի հրաժարականը։ Թեև պետական ու դաշնային լրատվամիջոցները բազմամարդ այս ցույցերի մասին չեն պատմում, ռուսաստանցիների կեսից ավելին՝ 56 տոկոսը պնդել է, թե լսել է դրանց մասին, ավելի քան 25 տոկոսն էլ ուշադրությամբ հետևում է՝ անկախ լրատվամիջոցների և տեղական թերթերի միջոցով։ Ցույցերը սկսվել են նահանգապետի ձերբակալությունից հետո, ում իրավապահները մեղադրում են ավելի քան 15 տարի առաջ` 2004-2005 թվականներին Խաբարովսկի և Ամուրի շրջաններում գործարարների սպանություններ կազմակերպելու մեջ: Նա հերքում է մեղադրանքը: Սերգեյ Ֆուրգալը լայն հեղինակություն ունի իր համայնքում և 2 տարի առաջ նահանգապետի ընտրություններում մեծ առավելությամբ հաղթել էր Վլադիմիր Պուտինի «Եդինայա Ռոսիա» կուսակցության թեկնածուին։

Նմանատիպ նյութեր