1907 դիտում
20:35 28-07-2020
Շվեյցարիայի հայ համայնքը բողոքի ցույց է անցկացրել Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց
Ժնևում Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակի դիմաց հուլիսի 28-ին տեղի է ունեցել բազմամարդ բողոքի ցույց` ընդդեմ վերջին շրջանում Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ սանձազերծված ռազմական գործողությունների։
[url=https://armenpress.am/arm/news/1023331.html]«Արմենպրեսի»[/url] հաղորդմամբ՝ հայկական համայնքային մի շարք կառույցների նախաձեռնությամբ իրականացված ցույցի նպատակն էր շվեյցարական հասարակության և ՄԱԿ-ի միջոցով միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Ադրբեջանի կողմից Հայաստանի խաղաղ բնակչության և ենթակառուցվածքների հրետակոծությանը, հակահայկական ատելության ու այլատյացության դրսևորումներին, տարածաշրջանային լարվածությունը խթանելուն ուղղված Թուրքիայի գործողություններին։ Հիմնական կարգախոսները պահանջում էին դադարեցնել Հայաստանի նկատմամբ ագրեսիան, դատապարտել Ադրբեջանի ու Թուրքիայի ապակառուցողական գործողությունները, հաստատել խաղաղ ու անվտանգ միջավայր։
Ցույցի ընթացքում ելույթներով հանդես են եկել մի շարք հասարակական-քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Շվեյցարիայի խորհրդարանի կանտոնների խորհրդի անդամ (վերին պալատ) և Շվեյցարիա–Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի համանախագահ Լիզա Մազզոնը, Ժնևի քաղաքային խորհրդում Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության խմբակցության ղեկավար Ալեն դե Կելբերմատեն, Ժնևի քաղաքային խորհրդում Սոցիալիստական կուսակցության անդամ Առնո Մորելլոն, Շվեյցարիա-Հայաստան ասոցիացիայի պատվավոր նախագահ և Շվեյցարիա-Հայաստան բարեկամության խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանը։
Նմանատիպ նյութեր
1785 դիտում
15:12 28-11-2022
Բողոքի ակցիա Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ. քրդերն այրեցին Թուրքիայի դրոշը ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց․ NEWS.am
Այս բաժնից
856 դիտում
20:05 23-11-2024
«Արևմտյան Ադրբեջան»-ը չհամեմատել Արևմտյան Հայաստանի հետ․ Բաքվից արձագանքել են Փաշինյանին
661 դիտում
19:15 23-11-2024
Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու