211652_close_icon
views-count2848 դիտում article-date 19:59 28-07-2020

Մոսկվայում հայերի և ադրբեջանիցիների միջև բախումների 15 մասնակից է ձերբակալվել, որից 7-ը՝ հայ

Մոսկվայի տարբեր շրջանների դատարանները ձերբակալել են հուլիս 24-ին հայերի և ադրբեջանցիների միջև բախումների 15 մասնակցի: Այս մասին [url=https://tass.ru/proisshestviya/9066137?fbclid=IwAR1w7gTXXspj-3FGf3r5YmCwLyO-r71_AiPHedEu1nQo11c_Ar0PvTX3Lqc]tass.ru[/url]-ին հայտնել են մայրաքաղաքի դատարանների մամուլի ծառայությունները։ «Նիկուլինյան դատարանը 7 հայաստանցու համար որպես խափանման միջոց է ընտրել կալանքը։ Նրանք մեղադրվում են ՔՕ 213 -րդ հոդվածի 2-րդ մասով («խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից»)»,-ասված է հայտարարության մեջ։ Մոսկվայի Տրոիցկի դատարանում հայտնել են նույն հոդվածով Ադրբեջանից 4 քաղաքացիների ձերբակալման մասին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ այդ երկրի 4 բնակիչներ ձերբակալվել են Կուզմինի շրջանային դատարանի կողմից: Հիշեցնենք, որ հուլիսի 24-ի գիշերը Մոսկվայում մի խումբ ադրբեջանցիներ ագրեսիվ կերպով, կազմակերպված հարձակվել են տեղի մի շարք հայ բնակիչներ վրա, ծեծի ենթարկել նրանց, հայհոյել, մեկ այլ խումբ էլ հարձակվել է հայկական պետհամարանիշերով ավտոմեքենաների վրա, փշրել ապակիները, ծեծի ենթարկել վարորդներին:

Նմանատիպ նյութեր