211652_close_icon
views-count1565 դիտում article-date 14:34 28-07-2020

Այո՛, Արցախը, այո՛, Սփյուռքը շարունակությունն են Հայաստանի. Արամ Ա կաթողիկոս

Արամ Առաջին կաթողիկոսը իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ մեջբերելով 2011-ին Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված իր պատգամից։ Մեջբերումը՝ ստորև․ «Այո՛, Արցախը շարունակությունն է Հայաստանի. այո՛, Սփյուռքը շարունակությունն է Հայաստանի: Մենք պիտի բոլորովենք Հայաստանի շուրջ՝ Հայաստանը նկատելով մեր կյանքի ամեն բանից վեր, մեր սրբության սրբոցը։ Հայաստանի հզորացումը, Հայաստանի անկախության ամրապնդումը յուրաքանչյուր հայի եւ ամբողջ հայության կյանքի նշանաբանը, կյանքի ճանապարհը պետք է դառնա», – գրել է Կիլիկիայի կաթողիկոսը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր