211652_close_icon
views-count2155 դիտում article-date 14:08 28-07-2020

Արցախում մեկնարկել է «Stop COVID 19» ծրագրի երկրորդ փուլը

ԱՀ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի եւ զբոսաշրջության նախարարության եւ ԱՀ ներդրումային հիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ հուլիսի 27-ից «Ստեփանակերտ Սերվիս» ընկերությանը պատկանող 17 երթուղայիններում մեկնարկել է «Stop COVID 19» ծրագրի երկրորդ փուլը: Նախաձեռնության նպատակն է կանխարգելել հասարակական տրանսպորտում մարդկանց կուտակումները, պահպանել սոցիալական հեռավորություն: Ինչպես հայտնի է, պարետի որոշմամբ դիմակ դնելը պարտադիր է փակ տարածքներում, այսինքն նաեւ կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցներում: Ծրագրին մասնակցում են 34 կամավոր երիտասարդներ, ովքեր առավոտյան 06:45-ից մինչեւ 20:00-ն իրականացնում են հերթապահություն: Կամավորները իրազեկվել են իրենց առողջության անվտանգության կանոնների մասին, աշխատանքի ընթացքում սահմանված բոլոր կանոններին (պարտադիր դնում են դիմակ եւ ձեռնոց): Ամեն առավոտ, մինչ կամավորական աշխատանքի անցնելը, չափվում է նրանց ջերմությունը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր