211652_close_icon
views-count17134 դիտում article-date 12:42 28-07-2020

Երևանում բախվել են Honda մակնիշի ավտոմեքենան ու Honda մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Արտյոմ Բաբիկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հուլիսի 26-ին Երևանում՝ Մաշտոցի պողոտայի և Իսահակյան փողոցի խաչմերուկում ավտոմեքենայի և մոտոցիկլի բախման փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 13։50-ի սահմաններում նշված հատվածում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ՝ 54-ամյա Անդրանիկ Գ-ի վարած Honda մակնիշի ավտոմեքենան և Երևանի բնակիչ՝ 37-ամյա Արմեն Ս-ի վարած Honda մակնիշի մոտոցիկլը; Վթարի հետևանքով Արմեն Ս-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մոտոցիկլավար Արմեն Ս-ն աշխատում է Երևանում գործող ՍՊԸ-ներից մեկում՝ որպես որակի ապահովման ղեկավար։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր