211652_close_icon
views-count3171 դիտում article-date 12:04 28-07-2020

Տավուշյան մարտերից հետո Փաշինյանի քայլերը ոչ համարժեք են և սպառնում են երկրին․ Անդրանիկ Թևանյան

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Տավուշյան մարտերից հետո ՀՀ իշխանությունների և վարչապետ Նիկոլ Փաշինյանի դրսևորած վարքագծին։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Փաշինյանի ոչ համարժեք, ավերիչ վարքագիծն ու մեր երկրին սպառնացող վտանգները Տավուշյան մարտերից հետո՝ 1. Ադրբեջանը պետականորեն հակահայկական հարձակումներ ու սադրանքներ է կազմակերպում աշխարհի տարբեր կետերում՝ փորձելով հայկական սփյուռքի իմիջը փչացնել և շրջանառության մեջ մտցնել «ադրբեջանական սփյուռք» խաղաքարտը, 2. Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ լայնամասշտաբ զորավարժություններ են սկսում, 3. թուրքական զորքը արդեն մտել է Նախիջևան, որտեղից Երևանը շատ մոտ է, 4. Հայաստանում ակտիվացել է թուրքական 5–րդ շարասյունը, որի գլխավոր քարոզչաթիրախը հայ–ռուսական հարաբերություններն են, 5. Թուրքիա–Ադրբեջան հարաբերություններն աննախադեպ սերտացել են։ Իսկ ի՞նչ է անում Հայաստանի իշխանությունը Տավուշում մեր բանակի գրանցած փայլուն արդյունքից հետո և ի պատասխան թուրք–ադրբեջանական ագրեսիվ պահվածքի. 1. ապօրինաբար փորձում է սեփականաշնորհել ՍԴ–ն, 2. Երևանի փողոցներում ընկնում է իրենց կրթության իրավունքը պաշտպանող երիտասարդների հետևից ու ոստիկաններով պաշտպանվում բողոքի ձայն բարձրացնողներից, 3. իշխանության առաջին դեմքը ռազմահայրենասիրական արձակուրդ է վերցնում՝ մինչև այդ չմոռանալով կորոնավարակի տարածման համար կրկին մեղադրել այլոց ու դիմակ հագնելու քարոզ տանել, 4. Շորժայի ափին հուժկու անդիմակ–փարթի է կազմակերպում քայլարած պատգամավորը՝ Նիկոլ Փաշինյանի նեղ շրջապատի ներկայացուցիչը, իսկ վերջինիս թիմակիցները փորձում են սուտ և ծիծաղելի արդարացումներ հրամցնել թեմայի վերաբերյալ, 5. շարունակվում են իշխանության ընդդիմախոսների քաղաքական հետապնդումները, անհեթեթ դատավարություններն ու ներազգային պառակտումը, 6. ի տարբերություն Ալիև–Էրդողան հարաբերությունների, Փաշինյան–Պուտին հարաբերությունները չի կարողանում կարգավորել. կա զրո շփում։ Կարծում եմ հարակից մեկնաբանությունների կարիք չկա»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր