211652_close_icon
views-count1397 դիտում article-date 13:42 28-07-2020

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 27-ից 28-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 27-ից 28-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 75 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության` 25, մարմնական վնասվածք հասցնելու՝ 12, խարդախության` 5, բնակարանային գողության, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և ծեծի՝ 4-ական, կողոպուտի, թմրամիջոցի հայտնաբերման և անձնական ունեցվածքի գողության փորձի՝ 2-ական, յուրացնելու կամ վատնելու, ապօրինի ծառահատման, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, սպանության սպառնալիքի, թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի առանց իրացնելու նպատակի շրջանառության, գույքն անզգուշությամբ վնասելու, փաստաթղթի կեղծիքի և թմրամիջոցի մաքսանենգության՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 1 անհետ կորած և 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է ավտոմեքենա փախցնելու և մարմնական վնասվածք հասցնելու 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար. 1 մարդ զոհվել է, 16-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր