211652_close_icon
views-count1746 դիտում article-date 10:50 28-07-2020

Երթեւեկության փոփոխություն Ռուբինյանց եւ Սեւակի փողոցների խաչմերուկում

Տեղեկացնում ենք, որ խաչմերուկի թողունակությունը մեծացնելու նպատակով 2020 թվականի հուլիսի 29-ին Երեւան քաղաքի Ռուբինյանց եւ Սեւակի փողոցների խաչմերուկում կկատարվի երթեւեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում Ռուբինյանց փողոցում՝ խաչմերուկի մոտակա երկու կողմի հատվածներում, հանդիպակաց երթեւեկության հոսքերը բաժանող առանցքային կրկնակի հոծ գծանշման տեղափոխության միջոցով կկազմակերպվեն լրացուցիչ 4-րդ երթեւեկելի գոտիներ, որոնց շնորհիվ հնարավոր կլինի հետադարձերը եւ դեպի Սեւակի փողոց ձախ շրջադարձերը կատարել առանձնացված գոտիներից՝ չխոչընդոտելով ուղիղ երթեւեկող տրանսպորտային միջոցներին: Միաժամանակ, կարգելվի Ռուբինյանց փողոցի 1-ին եւ Սեւակի փողոցի 2-րդ երթեւեկելի գոտիներից ուղիղ երթեւեկությունը։ [img]https://st0.shamshyan.com/editor/0493493001595918871144827.jpg[/img]

Նմանատիպ նյութեր