211652_close_icon
views-count10897 դիտում article-date 00:08 28-07-2020

Առաքել Մովսիսյանի որդին՝ Դավիթ Մովսիսյանը, կալանքից ազատ է արձակվել․ փաստաբան

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ Առաքել Մովսիսյանի որդին՝ Դավիթ Մովսիսյանը, այսօր՝ հուլիսի 27–ին, կալանքից ազատ է արձակվել։ Այս մասին ֆեյսբուքում, գրառում է կատարել նրա փաստաբան Գոռ Գևորգյանը։ Հիշեցնենք, որ 2020թ. հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում եւ ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 14:00-ին արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը: Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Զինվորի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջապակներում ձերբակալվել էին Մկրտչյանի համածառայակիցներ Դավիթ Առաքելի Մովսիսյանը, Խաչիկ Արմենի Գասպարյանը, Սպարտակ Արթուրի Ավետիսյանը: Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Ավագյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրյալ Դավիթ Մովսիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։

Նմանատիպ նյութեր