211652_close_icon
views-count3266 դիտում article-date 23:10 27-07-2020

Գիտե՞ք հեշտ է երկիրն անօգուտ ու անտրամաբանական արտակարգ դրության մեջ պահելը․ Աննա Մկրտչյան

Աննա Մկրտչյանը Ֆեյսբուքի էջում գրում է․ «Անտարբերություն, արձակուրդ ու խնջույքներ։ Ահա այն հիմնական «պարտականությունները», որոնք ապահովում են նիկոլի ու իր կառավարություն-ԱԺ զբաղվածությունը: Խնջույքներ, իրենց պատկանող ակումբներում (Էդուարդ Աղաջանյան), Սևանում պատգամավորի օբյեկտներում (Հայկ Սարգսյան), ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաները ռեստորանում, մարզպետներն ու նախարարն էլ՝ ռաֆթինգ։ Սա ոչ ամբողջական ցանկն է։ Այս մարդիկ երբեք չեն զբաղվել համավարակը կանխելով, կապ չեն ունեցել երկրի սահմանների պաշտպանության հետ։ Իրենց կյանքում մեծ հաշվով տեղի է ունեցել միայն մի դրական փոփոխություն: Հիմա այդ զվարճանքի, խնջույքների գումարները գոյանում են միլիոնավոր պարգևավճարներից՝ հնարավորություն ընձեռելով զարկ տալ ճոխություններին։ Դե Նիկոլն էլ, բնականաբար «չգիտի» այս ամենի մասին, քանի որ ինքն էլ գնացել է վաղուց վաստակած արձակուրդի։ Գիտե՞ք հեշտ է երկիրն անօգուտ ու անտրամաբանական արտակարգ դրության մեջ պահելը։ Ծանր ու հակաօրինական արարքների բեռը մի քիչ թոթափվում է արձակուրդի, զվարճանքների և խնջույքների ժամանակ։ Հ.Գ. Կորոնավիրուսը, հասկացանք՝ նպաստում է արտոնյալ լինելուն, բայց հաստատվեց նաև, որ թուրք-ադրբեջանական սպառնալիքներն էլ են արժանանում անտարբերության Նիկոլի ու իշխանազավթ խմբակի կողմից։ Խոչընդոտ չեն նույնիսկ դիպուկահարների ակտիվացումն ու սահմանին զոհերը»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր