5591 դիտում
22:12 27-07-2020
Արցախում արգելվեց ինտերնետային շահումով խաղերի կազմակերպումը
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանձնարարել է լիազոր մարմիններին շահումով խաղերի ու խաղատների մասին, և վիճակախաղերի մասին օրենքներին համապատասխան արգելել ինտերնետային շահումով խաղերի, վիճակախաղերի և տոտալիզատորների կազմակերպումը հանրապետության տարածքում: Այս մասին հայտնեց Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի էջում՝ ուղիղ հեռարձակման ժամանակ:
«Դա նշանակում է, որ համացանցի մեր հասանելիության տարածքից, լիցքավորման համար համապատասխան սարքերից, այդ խաղերի համար ծառայությունների հասանելիությունն արգելափակվելու է: Կարծում եմ, որ որոշումն արդարացված է: Մեր բազմաթիվ հայրենակիցներ համացանցի միջոցով շարունակում են խաղալ՝ հաճախ պարտվելով աշխատավարձը և ոչ միայն»,- ասաց Արայիկ Հարությունյանը:
Նա ընդգծեց, որ նման խաղերով տարվելը հանգեցնում է անիմաստ պարտքերի կուտակման: Դրա հետևանքով խնդիրներ են առաջանում ընտանքիներով, գրանցվում են ամուսնալուծություններ, խեղվում են մարկային ճակատագրեր, ընդհուպ լինում են ինքնասպանության դեպքեր:
«Դրա համար խստացնում ենք պահանջները: Մենք բոլորս պետք է պայքարենք արատավոր այս երևույթի դեմ: Ամսվա կտրվածքով 100-ավոր միլիոններ մարդիկ պարտվում են՝ տրվելով այդ մոլուցքին»,- հավելեց Արայիկ Հարությույանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1194 դիտում
18:31 30-04-2015
Կատարելագործվում է շահումով խաղերի կազմակերպման բնագավառը
6458 դիտում
13:32 07-04-2021
Շահումով խաղերի գովազդի արգելքը չի նպաստի ոլորտի կարգավորմանը. shantnews.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
577 դիտում
14:54 01-02-2025
Le Parisien-ն անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի կեղծ դատավարությանը
643 դիտում
14:35 01-02-2025
Ցուկերբերգը մտադիր է Թրամփի հարևանությամբ առանձնատուն գնել
577 դիտում
14:11 01-02-2025
ԱՄՆ-ն պետք է հսկողություն սահմանի Ուկրաինայի հարուստ հանքավայրերի վրա․ Էստոնաիայի ԱԳ նախարար