211652_close_icon
views-count2162 դիտում article-date 21:46 27-07-2020

Քաղբանտարկյալները և Մարտի 1-ի զոհերի հարազատները 2-րդ հայտարարությունն են տարածել՝ ընդդեմ Վահրամ Ավետիսյանի թեկնածության

Քաղբանտարկյալները և Մարտի 1-ի զոհերի հարազատները 2-րդ հայտարարությունն են տարածել՝ ընդդեմ ՍԴ դատավորի պաշտոնում Վահրամ Ավետիսյանի թեկնածության։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․ «Կառավարության առաջարկած ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանը, իր տարածած հայտարարության մեջ մասնավորապես նշել է. «Տարբեր լրատվամիջոցների, ֆեյքերի և հայտնի անհայտների հրապարակումներին արձագանքելը, նրանց որևէ փաստարկ ներկայացնելն անիմաստ է, քանի որ ակնհայտ են այդ հրապարակումներն իրականացրած անձանց նեղ անձնական, հատվածական և խմբային շահերը, հայտնի են այդպիսի հրապարակումների հեղինակների մասնագիտական հատկանիշները և բարոյական կերպարը»: Վահրամ Ավետիսյանի այս հայտարարության պահին հրապարակային բողոքով հանդես էինք եկել միայն մենք` քաղբանտարկյալներս և մարտիմեկյան ոճրագործության զոհերի հարազատները: Ուստի «նեղ անձնական, հատվածական և խմբային շահերով» առաջնորդվողներ վիրավորական արտահայտությամբ, Ավետիսյանն ակնհայտորեն նկատի է ունեցել մեզ` ս.թ. հուլիսի 25-ի հայտարարությունը ստորագրած քաղբանտարկյալներին և Մարտի 1-ի զոհերի հարազատներին: Ըստ այդմ, ևս մեկ անգամ պնդում ենք, որ նման նեղմիտ, պարծենկոտ և փոքրոգի անձնավորությունն իսկապես իրավունք չունի տեղ զբաղեցնելու Սահմանադրական դատարանի կազմում»։ [url=https://shamshyan.com/hy/article/2020/07/25/1160735/]Հիշեցնենք[/url], որ հուլիսի 25-ին Մարտի 1-ի գործով քաղբանտարկյալները և զոհերի հարազատները հայտարարություն էին տարածել Վահրամ Ավետիսյանին ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու մասին: Նրանք դիմել էին Ազգային ժողովի պատգամավորներին` այս հարցում դրսևորել առավելագույն բծախնդրություն` մերժելով Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը։

Նմանատիպ նյութեր