3433 դիտում
20:12 27-07-2020
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությունները չեն կայանա
Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան (AIBA) չի հաստատել օգոստոսի 3-ին նախատեսված Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ընտրությունները: Այս մասին հայտնում է բռնքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:
Բռնցքամարտի միջազգային կառույցը գտել է, որ նախատեսված ընտրությունների ձևաչափում ու ընթացակարգում կան բազմաթիվ խախտումներ ու բացթողումներ, և նախատեսված ընտրությունները չեն համապատասխանում ԱԻԲԱ-ի կանոններին:
ԱԻԲԱ-ն նշել է, որ նոր ընտրությունների ժամանակահատվածի հետ կապված հարցերը Հայաստանի ֆեդերացիայի հետ կքննարկի այն ժամանակ, երբ կվերանայեն Հայաստանի ֆեդերացիայի կանոնադրությունը և երբ այն կհամապատասխանի ԱԻԲԱ-ի կանոնադրությանը:
Նոր ուսումնասիրությունների համար բռնցքամարտի միջազգային կառույցը Հայաստանի ֆեդերացիայից 14-օրյա ժամկետում պահանջել է մեկ տասնյակից ավելի հարցերի պատասխաններ և մի շարք փաստաթղթեր, այդ թվում հունիսի 15-ի փոփոխված կանոնադրությունը, թե ինչ ձևաչափով է կայացել այդ փոփոխությունը և ովքեր են մասնակցել դրան ու ինչպես:
ԱԻԲԱ-ն հարցում է կատարել նաև Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից հեռացված անձանց ու կազմակերպությունների վերաբերյալ՝ պահանջելով հստակ բացատրություն, թե ինչի համար են այդ անձիք ու կազմակերպությունները հեռացվել բռնցքամարտի ֆեդերացիայի կազմից:
ԱԻԲԱ-ին հետաքրրող հարցերի թվում է նաև այն, թե ով է փոխարինել Արթուր Գևորգյանին նրա հրաժարականից հետո:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
2071 դիտում
19:10 05-08-2020
Հովհաննես Հովսեփյանը կմասնակցի բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահի ընտրություններին
Այս բաժնից
1045 դիտում
21:23 03-04-2024
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի ՀՀ պատանեկան առաջնության մրցումային 1-ին հաղթողներն ու մրցանակակիրները
928 դիտում
18:13 03-04-2024
Հայաստանի շախմատիստներից լավագույնը Հայկ Մարտիրոսյանն է
874 դիտում
11:22 03-04-2024
Կրիշտիանու Ռոնալդուն հեղինակել է կարիերայի 65-րդ հեթ-տրիկը. ArmSport.am