211652_close_icon
views-count3219 դիտում article-date 20:04 27-07-2020

Շենգավիթի թաղապետի մասնակցությամբ աղմկահարույց միջադեպի գործը կարճվել է. բողոքող քաղաքացին կազատվի աշխատանքից․ NEWS.am

Շենգավիթի թաղապետարանի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի կապակցությամբ հարուցված քրեական գործի վարույթը կարճվել է։ Այս մասին [url=https://news.am/arm/news/593742.html?fbclid=IwAR3HldOWfB8m7P3QO6MvS3nGI5orcFD5nhFmedVD3WJqRKXq9IuP8ESXWJY]NEWS.am[/url]–ին հայտնեց քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինի պետի ժամանակավոր պաշտոնակատար Ռիմա Եգանյանը։ Վերջինս տեղեկացրեց, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից իրականացված քննչական գործողությունների արդյունքում որոշում է կայացվել՝ քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով։ Ուշագրավ է, որ քննիչը գործի վարույթը կարճել է այն բանից հետո, երբ գործով տուժողը բողոք է ներկայացրել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և հայտնել, որ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարը խոչընդոտում է գործի քննությանը, շարունակում է ճնշումներ գործադրել իր նկատմամբ, իսկ քննիչը պատշաճ քննություն չի իրականացնում գործի իրական հանգամանքները պարզելու և մեղավորներին քրեական հետապնդման ենթարկելու ուղղությամբ։ Տուժողը խնդրել էր՝ գործն ուղարկել Հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննությունն այնտեղ շարունակելու նպատակով։ Մանրամասն՝ [url=https://news.am/arm/news/593742.html?fbclid=IwAR3HldOWfB8m7P3QO6MvS3nGI5orcFD5nhFmedVD3WJqRKXq9IuP8ESXWJY]սկզբնաղբյուր[/url] կայքում

Նմանատիպ նյութեր