211652_close_icon
views-count2894 դիտում article-date 19:51 27-07-2020

Տավուշյան դեպքերի ժամանակ վիրավորված 5 զինծառայողի վիճակն այս պահին բավարար է, 4-ինը՝ լավ. ՊՆ խոսնակ․ NEWS.am

Տավուշի մարզի սահմանային գոտու լարվածության արդյունքում վիրավորում ստացած զինծառայողներից 9 հոգի են այս պահին հոսպիտալներում: Այս մասին [url=https://news.am/arm/news/593744.html?fbclid=IwAR2IEQtqVIIuwdA5HHbLnjNiwrNUAwUW5NqQgXWH7ve36J_K7KAWi0kS26s]NEWS.am[/url]-ի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: Վիրավոր զինծառայողներից 5-ի վիճակը բավարար է, 4-ի վիճակը՝ լավ: Հիշեցնենք, որ հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հուլիսի 12-ից ծավալված մարտական գործողությունների հետեւանքով մի քանի օր սահմանային լարված իրավիճակ էր: Հայկական կողմն ունի 5 զոհ:

Նմանատիպ նյութեր