211652_close_icon
views-count2202 դիտում article-date 20:30 27-07-2020

Սև ծովում ավարտվել են Sea Breeze-2020 միջազգային զորավարժությունները

Սև ծովում ավարտվել են Sea Breeze-2020 միջազգային զորավարժությունները, զորաշարժերի բոլոր առաջադրանքները կատարվել են լրիվ ծավալով: Այս մասին հուլիսի 27-ին հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարարութան մամուլի ծառայությունը: Ուկրաինայի զինված ուժերի ռազմածովային ուժերի հրամանատար Ալեքսեյ Նեիժպապան հուլիսի 20-ին հայտնել էր, որ Սև ծովում սկսվել են Sea Breeze-2020 միջազգային զորավարժությունները: «Սև ծովում ավարտվել են հոբելյանական 20-րդ Sea Breeze միջազգային զորավարժությունները: Զորաշարժերի բոլոր առաջադրանքները կատարվել են լրիվ ծավալով: Sea Breeze-2020 վարժանքների ղեկավարներն ուկրաինական և ամերիկյան կողմից շնորհակալություն են հայտնել բոլոր մասնակիցներին պրոֆեսիոնալ պատրաստվության բարձր մակարդակի և առաջադրանքների արդյունավետ կատարման համար: Նրանց խոսքով՝ այդ զորավարժությունները հերթական անգամ ցույց են տվել ԱՄՆ-ի, Ուկրաինայի, տարածաշրջանային դաշնակիցների ու գործընկերների միջև համագործակցության բարձր մակարդակը Սևծովյան տարածաշրջանում պատրաստության և օպերատիվ համատեղելիության ապահովման համար»,-ասվում է հաղորդագրության մեջ: Մամուլի ծառայության տվյալներով՝ զորավարժություններին մասնակցել են ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների զինծառայողները՝ Ուկրաինայից, ԱՄՆ-ից, Բուլղարիայից, Վրաստանից, Նորվեգիայից, Ռումինիայից, Իսպանիայից և Թուրքիայից շուրջ 2 հազար մարդ և ավելի քան 20 նավ, ինչպես նաև ինքնաթիռներ, ուղղաթիռներ և նման բաներ: Ծովում զորավարժությունների նավա-կատերային խմբերի գործնական գործողություններին ուշադիր հետևել են ՌԴ-ի Սևծովյան նավատորմի նավերը, հավելել են պաշտպանության նախարարությունում, հաղորդել է [url=https://ria.ru/20200727/1574986065.html]ria.ru[/url]-ն:

Նմանատիպ նյութեր