211652_close_icon
views-count1618 դիտում article-date 19:12 27-07-2020

Թերություններ՝ ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյանների վարման աշխատանքներում. ԱԱՏՄ-ն ստուգայց է կատարել Նոր Նորքում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է լայնածավալ մշտադիտարկման աշխատանքները ողջ հանրապետության տարածքում։ Այսօր, մի քանի օրվա պարբերականությամբ, ԱԱՏՄ աշխատակիցներն ուժեղացված ստուգայցով կրկին Նոր Նորք վարչական շրջանում էին։ Հայտնում են ՀՀ կառավարությունից։ Տեսուչների կողմից այստեղ դիտարկվել է սահմանված նորմերի կատարումն ինչպես կենտրոնական փողոցներում, այնպես էլ ծայրամասերում գործող տնտեսավարողների մոտ։ ԱԱՏՄ մասնագետները փաստում են՝ խախտումների թիվը նվազել է, սակայն դեռևս կան տնտեսավարողներ, որոնք լիարժեք չեն պահպանում հակահամաճարակային կանոնները։ Պետք է փաստել, որ դեռևս առկա են ոչ բարեխիղճ սուբյեկտներ։ Տնտեսավարողների մոտ արձանագրված խախտումները գործնականում նույնն են․ թերություններ կան ախտահանման աշխատանքներում, չի իրականացվում օրական 2 անգամ ջերմաչափում, պատշաճ կերպով չեն վարվում գրանցամատյանները, չի պահպանվում ժամը 10-12-ին բացառապես կենսաթոշակային տարիքի անձանց սպասարկելու պահանջը։ Մշտադիտարկման ընթացքում ԱԱՏՄ տեսուչների կողմից իրականացվում են նաև իրազեկման աշխատանքներ։ Նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածումը կանխելու նպատակով ՀՀ ԱԱՏՄ-ն կրկին հորդորում է խստագույնս պահպանել ՀՀ պարետի սահմանված կանոնները։

Նմանատիպ նյութեր