1798 դիտում
18:59 27-07-2020
Աշխատանքային խորհրդակցություն ոստիկանությունում. օրակարգում՝ անչափահասներն են և ընտանիքում բռնությունը
Հուլիսի 27-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում անցկացվեց աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էին անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման վարչության պետ Նելլի Դուրյանն ու Երևան քաղաքի վարչության պետ Արմեն Գասպարյանը։ Մասնակցում էին ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարածքային ստորաբաժանումների ղեկավար կազմը, տարածքային ստորաբաժանումների ընտանիքում բռնության կանխարգելման և անչափահասների գործերով բաժանմունքների ու հերթապահ մասերի պետերը։
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին ընտանեկան բռնության և անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ իրականացվող միջոցառումները։
Նելլի Դուրյանն այս համատեքստում վեր հանեց առկա խնդիրները՝ առաջարկելով կոնկրետ լուծումներ՝ տարվող աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու համար։ Հատուկ անդրադարձ կատարվեց կանխարգելիչ բնույթի միջոցառումների ակտիվացման անհրաժեշտությանը։ Այս առումով կարևորվեց անչափահասների գործերով ծառայողների և տարածքային բաժինների այլ ստորաբաժանումների ծառայողների միջև ակտիվ համագործակցությունը։
Արմեն Գասպարյանը, խոսելով վեր հանված խնդիրներից, ընդգծեց, որ ոլորտը կարգավորող օրենսդրությունը հնարավորություն է ընձեռում արդյունավետ պայքար մղել ընտանեկան բռնությունները կանխելու առումով, ուստի պետք է արվի առավելագույնը՝ նման դեպքերը նվազագույնի հասցնելու համար։ Նմանօրինակ խորհրդակցություններ նախատեսվում է անցկացնել նաև ոստիկանության մարզային ստորաբաժանումներում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1342 դիտում
17:51 21-02-2014
Գյումրիում, Դիլանյանների ընտանիքում, 11-րդ երեխան է լույս աշխարհ եկել, իսկ Ղազարյանների ընտանիքում՝ 6-րդը
1071 դիտում
16:24 26-12-2014
Ինչ պայմաններում են ապրում կանայք ու անչափահասներն «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում. Սուր անկյուն. տեսանյութ
1134 դիտում
14:53 20-11-2015
Մուրացիկ և թափառաշրջիկ անչափահասներն ու նրանց ընտանիքները՝ ոստիկանության տեսադաշտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
472 դիտում
18:38 19-04-2024
ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակը
292 դիտում
18:27 19-04-2024
Անահիտ Մանասյանն ընդունել է Իրանի դեսպանի գլխավորած պատվիրակությանը