211652_close_icon
views-count2204 դիտում article-date 18:22 27-07-2020

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին 10 օրում կատարվել է 313 մլն դրամից ավելի նվիրատվություն

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին հուլիսի 17-27-ն ընկած ժամանակում կատարվել է շուրջ 313 230 000 ՀՀ դրամի նվիրաբերություն։ Այս մասին տեղեկացնում է հիմնադրամի Ֆեյսբուքի էջը: «Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ հուլիսի 17-ից սկսած հիմնադրամին ուղարկված նվիրաբերությունների թիվը կրկնապատկվել է»,-հայտնում են հիմնադրամից: Հուլիսի 17-ից հուլիսի 27-ի ժամը 11։30-ի դրությամբ կատարվել է շուրջ 313 230 000 ՀՀ դրամ նվիրաբերություն, որից կայքի միջոցով` 29 %-ը, Paypal-ի միջոցով ` 10%-ը, բանկային փոխանցման միջոցով՝ 61%-ը. Կատարվել են ավելի քան 3100 նվիրաբերություններ, որից կայքի միջոցով` 58%-ը, Paypal-ի միջոցով` 23%-ը, բանկային փոխանցման միջոցով՝ 19%-ը: Նվիրաբերություններն արվել են շուրջ 55 երկրներում բնակվող հայրենակիցների կողմից. Նշված ժամանակում ամենաշաատ նվիրաբերություններ կատարվել են Հայաստանից, այնուհետև ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Կանադայից, Ֆրանսիայից, Գերմանիայից և այլ երկրներից:

Նմանատիպ նյութեր