211652_close_icon
views-count1581 դիտում article-date 16:59 27-07-2020

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 24-ից 27-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 24-ից 27-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 130 դեպք, որից 10-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու՝ 36, անձնական ունեցվածքի գողության` 22, թմրամիջոցի հայտնաբերման՝ 14, ծեծի՝ 8, խարդախության` 6, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և սպանության սպառնալիքի՝ 5-ական, յուրացնելու կամ վատնելու՝ 4, բռնաբարության, խուլիգանության, ապօրինի ծառահատման, թմրանյութի իրացման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության՝ 2-ական, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, որն առաջացրել է հիվանդի մահ, կողոպուտի, զենք-զինամթերքի առգրավման, սեքսուալ բնույթի գործողությունների հարկադրելու, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելու, բնակարանային գողության, անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելու կամ տարածելու, շորթման և սպառնալիքի՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 2 անհետ կորած և 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 14 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 6, խարդախության՝ 2, կողոպուտի և խուլիգանության 1-ական դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 46 պատահար. 3 մարդ զոհվել է, 68-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Նմանատիպ նյութեր