1628 դիտում
13:58 27-07-2020
ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 586 դեպք, որից 296-ը՝ արտակարգ, արձանագրվել է 5 մահ
Հուլիսի 20-26-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 586 դեպք, որից 296-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 194 հրդեհի, երկու փլուզման, մեկ դարափուլի, մեկ քարաթափման, չորս ուժեղ քամու, մեկ տեղատարափ անձրևի, չորս ուժեղ կարկուտի, մեկ կայծակի, երկու ջրահեղձման, երեք պայթուցիկ սարքերի տեղադրման, 15 ինքնասպանության փորձի, 40 օձի հայտնաբերման դեպք, 64 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 127 կենցաղային կանչ. տուժել է 114 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է վեց քաղաքացի:
Արձանագրվել է թունավորման ութ դեպք:
Ցավոք, նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է հինգ մահ:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման հինգ դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 11 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված վեց տրանսպորտային միջոց:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:
Ավելի [url=http://mes.am/u_files/file/texekanq_20_07-26_07.pdf]մանրամասն [/url]։
Նմանատիպ նյութեր
822 դիտում
12:25 13-04-2020
ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 208 դեպք, որից 102-ը՝ արտակարգ, արձանագրվել է 10 մահ
775 դիտում
14:47 20-04-2020
ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 249 դեպք, որից 157-ը՝ արտակարգ, արձանագրվել է 11 մահ
2364 դիտում
11:32 04-05-2020
ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 198 դեպք, որից 98-ը՝ արտակարգ, արձանագրվել է 10 մահ
Այս բաժնից
451 դիտում
21:19 19-04-2024
Նիկոլ Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցում ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը