211652_close_icon
views-count1987 դիտում article-date 12:28 27-07-2020

Շենքը քանդվում է, 4-րդ կարգի վթարային վիճակ է, բայց քաղաքապետարանը արհամարհում է մեր խնդիրը. վարդաշենցիներն ակցիա արեցին Երևանի քաղաքապետարանի դիմաց. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am

Վթարային շենքի բնակիչներից մեկը լրագրողների հետ զրույցում ասաց, որ շենքը ճաքում է, պատերը պահող թերթիկներ են տեղադրել, որոնք երեք ամիսը չլրացած պատռվել են: Ըստ նրա՝ մասնագետները հաստատել են, որ շենքը 4-րդ կարգի վթարային է, համապատասխան փաստաթուղթն ուղարկել են քաղաքապետարան, սակայն Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այն չի ստորագրում, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2020/07/27/vardashen/3354750?fbclid=IwAR3_4MIk5z5kSZuxLT9KKs9GP4Wx1iEV6CQQ5jHY82wUNzYfFsURKrZ9vOE]Tert.am[/url]-ը։ «Խնդիրն այն է, որ քաղաքապետարանը տեղյակ է՝ շենքը 4-րդ կարգի վթարային է, ինչի՞ են արհամարհում բնակիչներին, ինչքա՞ն կարող ենք ահ ու դողով, կարիճների, օձերի մեջ ապրել»,-ասաց նա: Քաղաքացին նշեց, որ նամակ են գրել նաև վարչապետին, որն իր հերթին այն փոխանցել է քաղաքապետարան, քաղաքապետարանը՝ պետգույքին, որտեղ էլ նշվել է, թե շենքը գնահատվում է որպես 3-րդ աստիճանի վնասված և ենթակա է ամրացման: «Չեն եկել ամրացման: 2015 թվականից մեր շենքը պետք է ամրապնդվեր, բայց մինչև հիմա ոչինչ չեն արել: Հասկանում եմ, հարգում եմ, մենք մտնում ենք մեր պետության դրության մեջ, բայց հնարավո՞ր է մի սփոփիչ բան ասել, ինչո՞ւ չեն ասում, ի՞նչն է պատճառը: Թող պարոն Մարությանը գա, մեզ ասի՝ սեյսմիկ կայանը 3-րդ կարգ է ձեզ տվել, ինչի՞ եք պայքարում: Թող՝ ասի, ոչ այն են ասում, ոչ այս, մենք ի՞նչ իմանանք մեր վիճակն ինչ է»: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքի տեսանյութում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր