211652_close_icon
views-count2900 դիտում article-date 10:19 27-07-2020

Գերմանիան դեմ է արտահայտվել Ռուսաստանի՝ G7 վերադառնալուն

Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը հայտարարել է, որ ոչ մի հնարավորութուն չի տեսնում G8-ը վերականգնելու հարցում, այն է՝ Ռուսաստանին կրկին հրավիրել G7-ի գագաթնաժողով։ Պատճառը նշել է՝ Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակը, ինչպես նաև ՌԴ-ին Ղրիմը միավորվելը։ Այդ մասին հայտնում է Tass գործակալությունը։ «Ես գագաթնաժողովին Տուսաստանի վերադառնալու ոչ մի հնարավորություն չեմ տեսնում այնքան ժամանակ, մինչև որ այդ իրավիճակը չլուծվի»,-նշել է Մաասը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է, արդյոք, ՌԴ-ի վերադարձը G8։ Բացի այդ, Մաասը, անդրադառնալով ԱՄն նախագահ Թրամփի՝ Ասվտրալիային, Հնդկաստանին ու Հարավային Կորային G7-ի գագաթնաժողով հրավիրելու առաջարկին, ասել է, որ G7-ը և G20-ը երկու տարբեր ձևաչափեր են. «Մեզ պետք չեն G11 կամ G20»։

Նմանատիպ նյութեր