211652_close_icon
views-count1874 դիտում article-date 09:50 27-07-2020

Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 14․5 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Հուլիսի 26-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 22 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Նուբարաշեն վարչական շրջանում՝ 4 հա, 1500 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 4000 քմ, 200 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 2000 քմ, Դավթաշեն վարչական շրջանում՝ մոտ 400 քմ, 200 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 1․5 հա, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 4000 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ մոտ 2000 քմ, 200 քմ, Բյուրական գյուղում՝ 900 քմ, Ոսկեհատ գյուղում՝ 1 հա Արարատի մարզի Խաչփառ գյուղում՝ մոտ 2300 քմ, Շահումյան գյուղում՝ 4 հա, Ոսկետափ-Արարատ ավտոճանապարհին՝ 1 հա, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ մոտ 800 քմ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 500 քմ, Առինջ գյուղում՝ մոտ 1500 քմ, Զովունի գյուղում՝ 500 քմ, 500 քմ, Գետարգել գյուղում՝ մոտ 2000 քմ։ Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

Նմանատիպ նյութեր