211652_close_icon
views-count40480 դիտում article-date 22:54 26-07-2020

Կասկադյորական ավտովթար Կոտայքի մարզում. Mercedes-ը գլխիվայր ընկել է «Ջրվեժի» արգելոցում գտնվող լողավազանի մեջ. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 26-ին, խոշոր ու կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում, Mercedes մակնիշի 777 ՈՈ 73 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Ձորաղբյուր-Ջրվեժ ավտոճանապարհին գտնվող «Ջրվեժի» արգելոցի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, գլխիվայր հայտնվել է լողավազանում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, ովքեր քաղաքացիների, արգելոցի աշխատակիցների և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար-ծառայության հատուկ փրկարարական աշխատանքներ իրականացնող փրկարարների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել վիրավորին, ապա տեղափոխել թիվ 1 Համալսարանական հիվանդանոց: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի տեսուչներ Արթուր Հակոբյանը և Վոլոդյա Կարապետյանը: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Գառնիի բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության ավագ տեսուչ Լեռնիկ Գրիգորյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 66+
66+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր