211652_close_icon
views-count7762 դիտում article-date 20:47 26-07-2020

Քաղաքապետի որոշմամբ դպրոցի երկու տնօրեն ազատվել է պաշտոնից. News.am

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հուլիսի 21-ին որոշում է ստորագրել, որի համաձայն, հուլիսի 22-ից պաշտոնից ազատվել է Երևանի Ներսես Մեծի անվան համար 124 հիմնական դպրոցի տնօրեն Հայկ Ֆելիքսի Բախչինյանը, հայտնում է [url=https://news.am/arm/news/593583.html?fbclid=IwAR1IfSC25uvVcK3g1zHN0Opcl34u10PGxVzFHtOFRwiSBQzQ1FqCJM-FNzQ]News.am[/url]-ը: Դպրոցի տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դրվել է նույն կազմակերպության տնօրենի տեղակալ ուսումնական աշխատանքների գծով Արմինե Աթաբեկյանի վրա՝ մինչև սահմանված կարգով մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից այն զբաղեցնելը: Քաղաքապետի հուլիսի 21-ի մեկ այլ որոշմամբ, պաշտոնից ազատված Հայկ Բախչինյանը նշանակվել է Երևանի 180 հիմնական դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչև սահմանված կարգով մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից այն զբաղեցնելը։ Նույն որոշմամբ Ամալյա Մաթոսյանը հուլիսի 22-ից, ազատվել Երևանի համար 180 հիմնական դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունների կատարումից:

Նմանատիպ նյութեր