211652_close_icon
views-count4944 դիտում article-date 19:46 26-07-2020

Հակառակորդի ականից վիրավորված հետախույզ Սարգիսը պատրաստվում է Գինեսի նոր ռեկորդ սահմանել․ «Փաստինֆո»

ՀՀ զինված ուժերի սպա, փոխգնդապետ, հետախույզ Սարգիս Ստեփանյանը 2014թ.-ի հուլիսին վիրավորվել է՝ կորցնելով երկու ոտքը և մեկ ձեռքը, բայց դա ոչ միայն չի խանգարել նրան շարունակել ծառայել հայրենիքին, այլև սկսել է զբաղվել պրոֆեսիոնալ բազկամարտով։ Այժմ էլ պատրաստվում է նոյեմբերի 5-ին Գինեսի գրքում կշռաքար բարձրացնելու նոր ռեկորդ սահմանել։ «Ուզում եմ նոր Գինեսի ռեկորդ գրանցել։ Գինեսի պաշտոնական էջին գրել եմ և իրենք ասացին, որ իմ կարգավիճակում նման քանակությամբ ոչ ոք չի արել, այնպես որ կարող եմ հայտը ներկայացնել։ Եվ մեր հետախուզության օրը, այդ փառահեղ օրը ուզում եմ նոր ռեկորդներ գրանցել»,- [url=https://www.pastinfo.am/hy/]«Փաստինֆո»[/url]-ի հետ զրույցում ասաց Սարգիս Ստեփանյանը։ Նոր ռեկորդը սահմանելու համար Սարգիսը մարզվում է շաբաթական երեք օր։ Ասում է՝ միակ դժվարությունները մարզումների ընթացքում առաջացած վնասվածքներն են։ Փորձում է հնարավորինս արագ վերականգնվել, բուժել վերքերը, որ մարզումներին չխանգարեն։ «Մինչ այդ արել եմ և դյուցազնագրքում է գրանցվել։ 32 կգ կշռաքարը բարձրացրել եմ 13 անգամ, բայց այս անգամ 15 և ավել անգամ եմ բարձրացնելու և ուզում եմ նոր վարժություններ ավելացնել, ինչպես նաև օլիմպիական 50 կգ ծանրաձողն ուզում եմ ձախ ձեռքով ինքնուրույն գետնից վերցնեմ և բարձրացնեմ վերև։ Այս պահի դրությամբ մինչև 42.5-45 արդեն ստացվում է»,- հավելեց Սարգիս Ստեփանյանը։ Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր[url=https://www.pastinfo.am/hy/] կայքում:[/url]

Նմանատիպ նյութեր