211652_close_icon
views-count4173 դիտում article-date 23:56 26-07-2020

Սրբուհի Գրիգորյան. Մենք Սահյանի, Սևակի, Չարենցի տեղը դասագրքերից չենք իմացել

ԼՀԿ պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի քանի «գիտունիկներ» ասում են՝ ժամանակակից գրողներին պետք է մտցնենք դպրոցական դասագիրք, որ հայտնի դառնան։ Հարգելիներ, թողեք թող գրականության դասագրքերի, ծրագերի մասին խոսեն փորձառու ուսուցիչներն ու գրականագետները... Իսկ ժամանակակից գրողներին ո՞վ է արգելում թող գրեն, տպագրվեն։ Կարդալու բան լինի՝ կկարդան, իրար կփոխանցեն, հայտնի կդառնան, դպրոցականի ուսումնասիրության բան կլինի մեջը՝ մասնագետները կքննարկեն, կներառեն... Մենք Սահյանի, Սևակի, Չարենցի տեղը դասագրքերից չենք իմացել։ Մի նեղացրեք քննարկումները։ Ազգային արժեքներ պետք է դպրոցում դասավանդվեն։ Մենք պետք է ունենանք ազգային դպրոց»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր