211652_close_icon
views-count2763 դիտում article-date 19:36 26-07-2020

Արայիկ Հարությունյանը՝ ընդունելության քննությունների գործընթացն ավարտելու և արդյունքների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ընդունելության քննությունների գործընթացն ավարտելու և արդյունքների մասին: Չափորոշիչների վերաբերյալ կեղծիքների մասին` վաղը Գնահատման ու թեստավորման կենտրոնից ստացված տվյալների համաձայն՝ 2020 ընդունելության միասնական քննություններին հայտագրվել է 11979 դիմորդ: Միասնական քննություններին մասնակցել է 11648 դիմորդ: Դրական գնահատական ստացել է 9372 դիմորդ (ներառված չեն ռազմական և գերատեսչական բուհերի ուսանողները), որից բարձրագույն ուսումնական հաստատություններ հիմնական փուլով ընդունվել է 8706 դիմորդ: Թափուր տեղերի համար հայտարարված մրցույթի արդյունքով ընդունվել է 472 դիմորդ, չի ընդունվել 49-ը: Արդյունքում՝ դրական գնահատական ստացած ու բարձրագույն ուսումնական հաստատություններ միասնական քննությունների արդյունքում չընդունված դիմորդների թիվը 223 է, որոնք հնարավորություն ունեն սեպտեմբեր ամսին հեռակա ընդունելության ժամանակ պահպանելով իրենց գնահատականները դիմել բուհեր: Տեղեկացնեմ նաև, որ այս տարի միասնական քննության արդյունքում գերազանց (18 և ավելի միավոր) գնահատական ստացած, բայց բուհ չընդունված վեց դիմորդի առաջարկվել է իրենց դիմում-հայտերի հաջորդ կրթական ծրագրերին համապատասխան լուծումներ, որին համաձայնություն է տվել 4 դիմորդ»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր