211652_close_icon
views-count7004 դիտում article-date 23:36 26-07-2020

Սոֆյա Հովսեփյան. Դպրոցահասակ երեխան ինչո՞ւ պիտի վերլուծի՝ գերեզման, դագաղ, մահ, ինքնասպանություն, քելեխ բառերը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հերթով կարդացի ժամանակակիցների գործերը, որոնք տեղ են գտել դպրոցական ծրագրում: Առաջին բանը, որ պետք է անեմ, դա պարզելն է, թե աշխատանքային խմբի ո՞ր անդամն է առաջարկել այս պատմվածքները: Այո՛, ինձ համար գործեր էին, որոնք թռիչք չէին, բայց մոտեցումներ էին, բայց դպրոցահասակ երեխան ինչու պիտի վերլուծի ստեղծագործություններ, որտեղ մտքի թռիչքը հասնելու է առավելագույնը «Հադեսի տուն»: Ամենաշատ օգտագործվող բառերն են գրեթե բոլոր գործերի՝ գերեզման, դագաղ, մահ, ինքնասպանություն, մահացածի հայացք, գերեզմանաքար, քելեխ և այլն: Է, հետո՞: Պապս կասեր. «Օղորմի մեռելաց, քիչմ էլ սաղ մնացողի մասին խոսեք»: Ասենք ինչո՞ւ նման թեմաներ ընտրել, ես չեմ հասկանում, երբ առանց այն էլ դեռահասության տարիքն ինքնին ճգնաժամային է: Լավ, ոչ մի մոտիվացնող նյութ չունե՞նք: Հա՜, հասկանում եմ, որ մեր դասականների մեջ էլ կան էլի նման թեմաներ, բայց փոխելուց հետո կարգին բան փոխեք: Երեխան պետք է ամեն դասից հետո հոգու թռիչք ունենա, իր կյանքի առաքելությունը սահմանի, ապրելու խթան ունենա, առաջ գնալու ցանկություն ու ուժ ստան, ոչ թե... Ես խնդրելու եմ հենց համակարգող խմբի անդամներն իրենց ընկալածը ներկայացնեն, որ հասկանամ, թե ի՞նչ վերլուծության են ենթարկում այս գործերը: Արդյունքում, ըստ իրեն, երեխան ինչ է վերցնելու: Խնդրում եմ կոշտ արտահայտություններ չտեղաք գրառմանս տակ: Ես կառուցողական վերլուծություն եմ ակնկալում, քանի որ մարդ եմ էլի, կարող է չեմ հասկանում, որ ճիշտը «գերեզմանն է»»:

Նմանատիպ նյութեր